Մշտական քծնողը

Մշտական քծնողը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն է, ով քծնում է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև՝ նրա տարբեր սատելիտների: 

Ինքնամոռացը 

Սերգեյ Բագրատյանը ելույթ է ունեցել ԱԺ֊եւմ Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու հարցի քննարկման ժամանակ ու այնքան ինքնամոռաց է պաշտպանել վերջինիս, որ պնդել է, թե հարցը պետք է ոչ թե որպես միտումնավոր խախտում, այլ՝ տեխնիկական խնդիր դիտարկել:

«Ընդամենը կարելի է դա դիտարկել որպես տեխնիկական խնդիր, և իսկապես դա տեխնիկական խնդիր է, դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ բավականին հաճախ լինում են նաև մեր պրակտիկայում, որ ինչ-որ մի բան մոռանում ենք կամ ինչ-որ մի բան ուշացնում ենք», - ասել է Բագրատյանը:
Նման իշխանահաճո ելույթ չեն ունեցել անգամ ՔՊ հնաբնակները: 

Քծնանքը՝ քաղաքական կատեգորիա 

Ի դեպ, քծնանքը մշտապես քաղաքական կատեգորիա է եղել Սերգեյ Բագրատյանի համար: Նրա համար այսօր «ծագող արևը» Նիկոլ Փաշինյանն է, երեկ Գագիկ Ծառուկյանն էր, քանի դեռ Բագրատյանի պատգամավորական մանդատն ապահովում էր ԲՀԿ-ն: 

Վահրամ Բագրատյան