Հրդեհ՝ Ակունք գյուղում

Հրդեհ՝ Ակունք գյուղում

Նոյեմբերի 21-ին, ժամը 19։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։23-ին։ Այրվում է մոտ 1500 հակ անասնակեր: