Հայտնի է աշխարհում ամենաշատ վաճառված մեքենան

Հայտնի է աշխարհում ամենաշատ վաճառված մեքենան

JATO Dynamics վերլուծական ընկերությունը Motor1 հրատարակության մասնագետների հետ  հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է 2021 թվականի ամենաշատ վաճառված մեքենաները, գրում է Tert.am-ը։

Փորձագետները վերլուծել են 106 երկրից ստացված տվյալները, որոնց բաժին է ընկնում ավտոմեքենաների վաճառքի 99 տոկոսը:Արդյունքում Toyota RAV4 քրոսովերն առաջին անգամ դարձել է մոլորակի ամենապահանջված մեքենան։ Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ էլեկտրամեքենան ընդգրկվել է գնորդների շրջանում ամենաշատ պահանջարկ ունեցող մոդելների ցանկում։

2021 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է 1 132 000 Toyota RAV4 քրոսովեր։ Երկրորդ տեղում 1 104 000 ավտոմեքենաների ցուցանիշով Toyota Corolla-ն է։ Լավագույն եռյակը եզրափակել է Honda CR‑V մոդելը՝ 903 000 օրինակով:Բացի այդ, ամենավաճառվող մեքենաների տասնյակում են հայտնվել Nissan Sentra-ն, Toyota Camry-ն, Honda HR‑V-ն, ինչպես նաև Ford F‑150-ը, Toyota Hilux-ը, Tesla Model 3-ը և Honda Accord-ը:

Այսպիսով, ամենաշատ վաճառված մեքենաների 80 տոկոսը պատկանում է ճապոնական արտադրողներին:Ինչ վերաբերում է դասերի բաժանմանը, ապա Toyota Camry-ն առաջատար է դարձել միջին չափի սեդանների կատեգորիայում։ Պիկապների վարկանիշում առաջին տեղում Ford F‑150-ն է: Վաճառված 329 000 միավոր ցուցանիշով պրեմիում մեքենաների շարքում հաղթել է BMW 3 Series-ը։ Լավագույն սպորտային մեքենա է ճանաչվել Ford Mustang-ը, որը գնվել է 70 000 օրինակով։