Իտալիայի վարչապետ Մելոնին մտադիր է հանդիպել Թրամփի հետ․ կարող է միջնորդ դառնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մտադիր է ապրիլի 16-ին մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու մաքսատուրքերը, գրել է «Corriere della Sera»-ն։
Ենթադրվում է, որ Իտալիայի վարչապետը կարող է միջնորդ դառնալ այս թեմայով ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում։
Նման բանակցությունների կոնկրետ նպատակը փոխադարձ սակագների սահմանումն է 10%-ով։