Տոկաևն աշխարհում ՄԱԿ-ի համախմբող դերի ուժեղացման կոչ է արել

Տոկաևն աշխարհում ՄԱԿ-ի համախմբող դերի ուժեղացման կոչ է արել

Ղազախստանը կողմ է հանդես գալիս ՄԱԿ-ի համախմբող դերի ուժեղացմանը՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում. այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«30 տարի առաջ Ղազախստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։ Մենք արդյունավետորեն համագործակցում ենք կազմակերպության հետ գլոբալ անվտանգության և ներդաշնակ հասարակության ստեղծման հարցերում։ Աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի և նրա համախմբող դերի ուժեղացման օգտին», - գրել է պետության ղեկավարը։