Սննդաբանը նշել է օրական թեյի օպտիմալ քանակությունը

Խորհուրդ է տրվում օրական երկու բաժակից ոչ ավել սև կամ կանաչ թեյ խմել։ Ասել է սննդաբան Գալինա Վոլկովան։
Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է խմիչքի օպտիմալ քանակությունը։
Վոլկովայի խոսքով՝ կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ թեյը, չի կարելի օգտագործել երեկոյան ժամերին, քանի որ դրանք կարող են անքնություն առաջացնել։ Չի կարելի թեյը չափից դուրս օգտագործել նաև օրվա ընթացքում։
Նա խորհուրդ է տվել խմել ոչ ավելի, քան երկու բաժակ սև կամ կանաչ թեյ և մեկ բաժակ սուրճ:
Վոլկովան հորդորել է լիովին ձեռնպահ մնալ սուրճի և թեյի շաքարից, ինչպես նաև այլ քաղցր ըմպելիքներից, փաթեթավորված հյութերից ու գազավորված ըմպելիքներից: