Հրաչյա Սարգսյանի որոշումներով դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոնից

Հրաչյա Սարգսյանի որոշումներով դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերի 19-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից, որոնցից մեկում տնօրենի հետ է նոր պայմանագիր է կնքվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։ Այս հիմքով էլ տնօրեններն ազատվել են պաշտոնից։

Որոշումներում ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լուսինե Խալաթյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Լուսինե Խալաթյանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ից ազատել «Երևանի Խ.Աբովյանի անվան համար 84 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

———

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Աննա Աբելյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Աննա Աբելյանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ազատել «Երևանի համար 107 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

———

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022 թվականի մայիսի 17-ի (հ.6 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի h. Դ-21375-22 զեկուցագիրը`

1. «Երևանի համար 107 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Աննա Էդվարդի Աբելյանի հետ 5 տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 13-ը»: