Երևանում բախվել են շտապօգնության մեքենա և «Mercedes». Shamshyan

Երևանում բախվել են շտապօգնության մեքենա և «Mercedes». Shamshyan

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 13:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Հրաչիկ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Haise» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն այս տեղեկությունը պարզվում է և չի բացառվում, որ հերքվի շտապօգնության մեղավոր լինելու փաստը: