Իրավունքի չարաշահում, լրագրողների նկատմամբ բռնություն. միջազգային անդրադարձը ՀՀ իրադարձություններին

Ամբողջ միջազգային մամուլի գլխագրերում հայաստանյան իրադարձություններն են:

Ապրիլի 17-ից հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման պահանջով ընդդիմության կողմից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ, որին միացել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ինչն էլ աննկատ չի թողել միջազգային հանրությանն ու միջազգային հեղինակավոր լրատվականներին, ինչպիսիք են Aljazera, BBC, CNN, the newyork times, the Washington post, euronews, reuters, france24, forbes: Անդրադարձ է եղել նաև ռուսական մամուլի կողմից, մասնավորապես Izvestia, RBC, ria novsti, TASS, Gazeta. Ru lenta ru և այլ հեղինակավոր լրատվականներ:

Արևմտյան մամուլում հատկապես մեծ քննադատությունների արժանացավ իրավապահների կողմից լրագրողների հանդեպ կիառված բռնությունն ու թե ինչպես է խոչընդոտվում նրանց մասնագիտական աշխատանքը:

Ֆրանս 24, ալ արաբիան, ալ ջազերան էլ գրում են, որ ՀՀ քաղաքական ընդդիմության հազարավոր աջակիցներ հանրահավաքներ են կազմակերպում Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանությունների զիջումները կասեցնելու նպատակով:

Ռուսական առաջատար լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել մասնավորապես, այն փաստին, որ  ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվում հարյուրավոր մարդիկ: Ռիա նովստի Գործակալությունը մանրամասն ներկայացրել է նաև վերջին օրերին ընդդիմության գործողությունները, նրանց պահանջները: TASS-ը ևս ակտիվորեն լուսաբանում է Երևանի փողոցում ծավալվող բոլոր իրադարձությունները:

Ռուսական «Իզվեստիա» թերթի առցանց ռեսուրսի գլխագրերում ևս այսօր Երևանի կենտրոնում զարգացող իրադարձություններն են, ոստիկանության գործողությունները և խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացիների բերման ենթարկումները:

Հայաստանում ապրիլի 17-ից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: