Վարդենիկ գյուղում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի 12,5 կմ երկարության նոր գազատար

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կլիոմետր երկարությամբ։ Հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։
Ծրագրի ավարտից հետո բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան Վարդենիկի նորաստեղծ թաղամասի 300 ընտանիք։