Էդ դեպքում իմաստը ո՞րն է ապրելու. Կիրակոսյանը` միջազգային դատարանից ակնկալիքների մասին

Արդարադատության միջազգային դատարանում հայցը դեռ ընթացքի մեջ է, դեռ երկար է տևելու՝ տարիներ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Մեր դիտարկմանը, թե նույնիսկ եթե միջազգային դատարանը մեր օգտին որոշում կայացնի, որևէ հույս կա՞ ինչ-որ բան վերադարձնելու, Կիրակոսյանն ասաց․  «Եթե էդպես մոտենանք հարցին, էդ դեպքում իմաստը ո՞րն է ապրելու, առհասարակ։ Իմ կարծիքով՝ իմաստ ոչ միայն կա, այլև նաև կարևոր են այս իրավական գործընթացները, որովհետև այդ գործընթացները, բնականաբար, հեռանկար են ստեղծում թե՛ ետվերադարձի իրավունքի, թե՛ սեփականության կորստի դեպքերի, թե՛այլ իրավունքների խախտման համար հատուցում ստանալու, բացի դրանից, իրավական գործըթնացներն ունեն որոշակի առումով նաև քաղաքական ազդեցություն»։

Հարցրինք՝ քաղաքական առումով ետվերադարձի պրոցես կամ ցանկություն կա՞ կառավարության կողմից, Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Առնվազն մի պահանջ արդեն ներկայացված եղել է, և վերջին պահանջը, որը վերաբերում էր ժամանակային միջոցներ կիրառելու պահանջին Արդբեջանի նկատմամբ, հիմնական պահանջներից մեկը նաև ետվերադարձի պահանջն էր, որը դատարանը բավարարեց և պարտավորեցրեց այդ ետվերադարձի պրոցեսն ապահովելու Ադրբեջանին։ Այսինքն՝ այս պահին կա պահանջ ներկայացված առնվազն այդ մասով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան