Ամերիկյան CNBC հեռուստաալիքի Squawk Box բիզնես լրատվական ծրագրի ուղիղ հեռարձակման ժամանակ ներքնազգեստով անծանոթ տղամարդ է հայտնվել կադրում։ Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում, որտեղ նա հավաքել է ավելի քան երկու միլիոն դիտում։
Հաղորդավար Էնդրյու Ռոսս Սորկինը Aureus Asset Management ներդրումային ընկերության ղեկավար Կարեն Ֆայրսթոունի (Karen Firestone) հետ քննարկել է ֆինանսական շուկաներում իրերի վիճակը: Ինչ-որ պահի Firestone-ի ետևում հայտնվել է կապույտ ներքնազգեստով կիսամերկ տղամարդ։ Հաղորդավարուհին և հյուրը չեն մեկնաբանել կատարվածը, սակայն Ֆայրսթոունը ժպտացել է, երբ նկատել է տղամարդուն։