Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

«Բրենդլիդեր» ՍՊԸ-ի հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Blog Image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան) հացի արտադրամասում։ 
 
Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

-   կառուցվածքը և դասավորվածությունը չեն պահպանել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանիպական հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,

-  արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից,

-   առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    -    սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

ՍԱՏՄ

Send