Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաhացnւ վրաերթ-փախուuտ՝ Արմավիրում․ Այգեկ գյուղում վրաերթի են ենթարկել հետիnտնին ու դիմել փախnւuտի

Blog Image

Երեկ՝ մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեկ գյուղում տղամարդու դի կա։ Գրել է «Շամշյանը»։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։50-ի սահմաններում Այգեկ գյուղի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Սուրիկ Ավետիսյանին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Send