Իրանում արգելափակվել է Instagram-ն ու WhatsApp-ը

Իրանում արգելափակվել է Instagram-ն ու WhatsApp-ը

Instagram հավելվածը (պատկանում է Meta կազմակերպությանը, որը ճանաչվում է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում) և WhatsApp մեսենջերը (ևս Meta-ին պատկանող) հասանելի չեն Իրանում։

Չորեքշաբթի երեկոյան Իրանում այդ ծառայությունների հասանելիությունը պատկան մարմինների կողմից սահմանափակվել է։ Որպես պատճառ նշվում է, որ սահմանափակումները մտցվել են «ազգային անվտանգության հիմքերը խարխլող ընդդիմադիր տարրերի գործողությունների պատճառով», որն իրականացվել է հավելվածի և մեսենջերի միջոցով։ Թե որքանով է սահմանափակվելու այս ծառայության հասանելիությունը, չի նշվում։

Իրանում վերջին մի քանի օրերի ընթացքում չի հանդարտվում բողոքի ալիքը՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան պատճառով։ Աղջկան սեպտեմբերի 16-ին  ոստիկանությունը բերման է ենթարկել հիջաբը սխալ կրելու համար։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա այնտեղ սրտի կաթված է ստացել։ Ըստ հանրության՝ աղջկան ոստիկանները ծեծի են ենթարկել, ինչի պատճառով էլ մահացել է։