Մայրը uեռական nտնձգnւթյnւն է իրականացրել nրդու և դuտեր նկատմամբ

Մայրը uեռական nտնձգnւթյnւն է իրականացրել nրդու և դuտեր նկատմամբ

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Նշվում է, որ 
մայրը նշված գործողությունները տեսանկարահանել և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղարկել է տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։

ՀՀ ՆԳՆ-ից MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին այս լուրը։

«Նշված դեպքը բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հուլիսի 8-ին։

31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նարե Գնունի