Հսկայական չափսերի կարկուտ Իտալիայում. մանրամասներ (լուսանկարներ)

Իտալիայի հյուսիսում ռեկորդային կարկտահարություն է գրանցվել:
Առանձին «հատիկների» տրամագիծը գերազանցել է 19 սանտիմետրը։
Հիշեցնենք, որ Իտալիան մի քանի օր է շարունակում է պայքարը տարերքների դեմ։
Երկրի հարավում մի քանի օր բռնկվող անտառային հրդեհները հասել են Պալերմո։
Իտալիայի հյուսիսին՝ կարկտահարությամբ և հորդառատ անձրևներով փոթորիկներ են հարվածել։ Իշխանությունները կոչ են անում արտակարգ դրություն մտցնել, իսկ ողջ երկրում առնվազն 5 մարդ է մահացել։
Լուսանկարները՝ այստեղ