Իջևան-Սևան-Երևան ճանապարհին վթար է եղել․ ուղևորներից մեկը մաhացել է
![Իջևան-Սևան-Երևան ճանապարհին վթար է եղել․ ուղևորներից մեկը մաhացել է](https://mediahub.am/uploads/images/2024/07/image_750x_6682774ea8ad8.jpg)
Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին:
«Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն: