Գազանի մասունք բերեցին, ասացին՝ տղադ է․ իմ տղան չի զոհվել․ անհետ կորածի հայր

Այս 15 զոհերի մեղավորներից մեկն էլ ես եմ, քանի որ ո՛չ դատեցինք, ո՛չ ոտքերը ջարդեցինք, ո՛չ էլ հետաքննություն են անում։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Իրենք չեն վառվել, այլ իրենց զոհել են: Էն որ լավ դեմքով խոսում է դասակի հրամանատարը՝ Տիգրան Մանասարյանը, ինքը իմ երեխու դասակի հրամանատարն էլ  է  եղել Հադրութի Զինավան չաստում»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։ 

Վերջինիս որդին արդեն երկու տարի է անհայտ կորած է,  բայց հայրը պնդում է՝ տղան ողջ է։ Հայրը հանդպիում է ուժային կառույցների հետ, փորձում պարզել հանգամանքները, պատասխան է ստանում, որ հետաքննություն է կատարվում, բայց այդպես էլ ոչինչ չի արվել, իրականացվել է նաև ԴՆԹ փորձաքննություն։

«Ես արդեն, որ ստիպեցի, բերեցին գազանի մասունք կապին գլուխս, որ համընկնում կա, ողնաշարի փոքր կտոր էր, եսիմ որ թվի, բայց ես պարզել եմ, որ դա ուրիշ տեղից են բերել, իրականում ոչինչ էլ չեն անում։ Տղայիս ամսի 3-ին տեսել են Ֆիզուլի, եթե 27-ին զոհվել է ինչպե՞ս է դա ստացվում»,-ասաց զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները Եռաբլուրում բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։

Մանրամասները՝ տեսանյութում։