«Ի սեր Աստծո»․ Լավրովը խոսել է սահմանային հարցերով եռակողմ հանձնաժողովի գործունեության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու մասին, առանց Ռուսաստանի մասնակցության։
«Ահա ես հիշատակեցի տրանսպորտային կապի վերսկսման մասին ու հիշատակեցի նաև եռակողմ հանձնաժողովին, որը զբաղվում էր այդ հարցով, բայց այն գործնականում այլևս չի հանդիպում։ Երևանը կարծում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա նրանց հաջողվի, ի սեր Աստծո»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է 2020-2022 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերի «խզմամբ»։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է խորհրդակցի Երեւանի եւ Բաքվի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ, սակայն դա տեղի չի ունենում։
Լավրովի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ձգտում են բանակցային գործընթացում ներգրավել Արևմուտքին, այդ թվում՝ Փարիզին և Վաշինգտոնին, սակայն «անհրաժեշտ է բանակցել առաջին հերթին մեր ադրբեջանցի հարևանների հետ»։