ՌԴ-ում Հայաստանի դեսպանը խոսել է Բելգորոդի հրետակոծության մասին

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը խոսել է Բելգորոդի հրետակոծության մասին

Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի հրթիռի հետևանքով ավերված բնակելի շենքի տեսարանը, որտեղ մուտքն ամբողջությամբ փլուզվել էր, հասկացնում է մարդկանց վշտի չափը, նաև հրետակոծությունները շուտափույթ դադարեցնելու ցանկություն է առաջացնում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով աշխատանքային այցով եղել է Բելգորոդում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Վայր, որտեղ տասնյակ մարդկանց վիշտը [կենտրոնացած է], ոչ միայն նրանց վրա, ովքեր տուժել են, այլեւ, կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն է ունենում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ կարել է ունենալ միայն մեկ զգացում՝ կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնումը: Եվ, բնականաբար, ցանկություն կա, որ սա արագ ավարտվի»,- ասել է նա լրագրողներին։

Մայիսի 12-ին Բելգորոդն ու դրա շրջակայքը ենթարկվել են զանգվածային հրետակոծության Ուկրաինայի կողմից։ Խոցված արկերից մեկի՝ «Տոչկա-Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շչորսա փողոցի վրա տեղակայված տասը հարկանի բնակելի շենքը, իսկ մուտքն ամբողջությամբ փլուզվել է։ 17 մարդ մահացել է։