Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ

Blog Image

Աստանայում այսօր տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: 

Լիագումար նիստի ընթացքում խորհրդի անդամները հատուկ ուշադրություն կդարձնեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության կատարելագործմանը, հայտնել է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը: 

Նախատեսվում է ԱՊՀ երկրներ մուտք-ելքի ուղիներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների և այլ արմատական տարրերի որոնման կազմակերպման գործում համագործակցության ակտիվացման միջոցառումներ մշակել: 

ԱՊՀ-ի անդամները կամփոփեն ընթացիկ տարում ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդելու խնդիրների ուսումնասիրության՝ ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպության աշխատանքի արդյունքները և կորոշեն հաջորդ տարվա հետագա աշխատանքի ուղղությունները: 

Մասնակիցները նաև կքննարկեն 2026-2028 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի նախագիծը։ 

Send