Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայտնաբերվել է 2 տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայտնաբերվել է 2 տղամարդու դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել:  

Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 տղամարդու դի։ Տունն ամբողջովին եղել է ծխապատ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։