ԿԳՄՍՆ-ից հերքում են՝ թույլտվություն չեն տրամադրել Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը

ԿԳՄՍՆ-ից հերքում են՝ թույլտվություն չեն տրամադրել  Երևանում ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումների կազմակերպմանը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է՝ թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։

Հերքման տեքստում նշված է․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար  իրականության հետ աղերս չունեցող  տեսանյութը հերթական տեղեկատվական  մանիպուլյացիան է:

Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»: