Այգում աշխատում էի, կրակոց լսվեց, ինչից հետո մեջքիս հատվածում ցավ զգացի․ Խրամորթում վիրավորված բնակիչ

Այգում աշխատում էի, կրակոց լսվեց, ինչից հետո մեջքիս հատվածում ցավ զգացի․ Խրամորթում վիրավորված բնակիչ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ 1971 թվականին ծնված Սուրեն Բաղրյանն այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամու կողմից ականանետից արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել:

«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է բժիշկների հսկողության տակ գտնվող խաղաղ բնակչի առողջական վիճակին։

«Առավոտյան ժամը 10:30-ի կողմերը, երբ աշխատում էի այգում, լսվեց մեկ կրակոց։ Անմիջապես ապահով վայր տեղափոխվեցի և մեջքիս հատվածում ցավ զգացի, հետո արյունը տեսա։ Ընկերս գյուղի բուժկետ տարավ, որից հետո համագյուղացու ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Ինքնազգացողությունս լավ է, շուտով տանը կլինեմ»,-ասել է Բաղրյանը։

Բաղրյանը նշել է՝ այս ամենն այսպես չի մնա. «Անպայման լավ է լինելու, թուրքի աչքերից մի օր արտասուք է հոսելու, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս»,-ընդգծել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: