Հնարավո՞ր է, որ Վիլեն Գաբրիելյանի առաջարկն ընդունվի, ու իրեն փոխանակեն Բաքվում պահվող մեկ գերու հետ (տեսանյութ)

Խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք միշտ մոտ ժամկետում հավանական ենք համարում, քանի որ մենք կառուցողական ենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ ուղղակի պետք է փաստաթուղթը ընդունելի լինի ՀՀ-ի համար, ու պետք է պահպանվեն այն սկզբունքները, որոնք առաջ է քաշել հայկական կողմը ու որոնց շարունակում է հավատարիմ մնալ։
«Ես պիտի արձանագրեմ, որ այս հայտարարության ընդունումը կարող է դրական ազդել, քանի որ դրական բառապաշար կա տեքստի մեջ, ինչը կարող է նպաստել հետագա բանակցությունների ավելի սահուն ընթացքին»,- նշեց նա։
Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ՝ տեքստում նաև ՄԱԿ-ի կլիմայի շրջանակային համաձայնագրի մասնակից երկրների կոնֆերանսի մասին խոսք կար, ու Ադրբեջանն առաջարկել էր, որ Հայաստանն աջակցի Ադրբեջանին ու հանի իր թեկնածությունը, որին Հայաստանը համաձայնել է։
«Բանակցությունները կոնկրետ այս հարցին են վերաբերել, հումանիտար հարցեր են եղել»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավորներից մեկն անընդհատ հայտարարում է, որ պատրաստ է փոխանակվել մեկ հայ գերու հետ, հնարավո՞ր է Վիլեն Գաբրիելյանի այդ առաջարկը քննարկվի, Սարգիս Խանդանյանն արձագանքեց, որ գերիների վերադարձի բանակցությունների համար ավելի արդյունավետ մեխանիզմներ ու մեթոդներ կան։