Ձեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին

Ձեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին

«Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակից, գնդապետ Անդրանիկ Գասպարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ հզոր ռուս ժողովրդի մասին Պուտինի ելույթը ուժ է տվել ռուս-ուկրաինական պատերազմում ռազմաճակատի մարտիկներին։ Նա, դիմելով Ռուսաստանի նախագահին, նշել է․ 
 

«Հատուկ ռազմական գործողության գոտում լսում էինք Ձեր ելույթը, որը բավարար ուժ տվեց մեզ առաջադրված խնդիրները կատարելու համար»,- նշել է Գասպարյանը։ 

Նա հավելել է, որ ինքը հայ է, ծնվել է Լենինական քաղաքում, մեծացել Օմսկի մարզում։ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին «Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակից դառնալու հնարավորության համար: