Անդրադարձ է կատարվել մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքներին

Անդրադարձ է կատարվել մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:

Անահիտ Մանասյանը պատգամավորի հետ քննակել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:

Իր հերթին Մերլե Շպելլերբերգը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել Պաշտպանի հետ մարդու իրավունքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: