Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արտառոց դեպք, ավստրալիացի կոնգրեսականը մտել է դահլիճ բուրկայով՝ զգեստի արգելքի մասին օրինագիծը ներկայացնելու համար

Blog Image

Արտառոց դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի Սենատում։ 

Աջակողմյան առաջնորդ, «Մի ազգ» կուսակցության ղեկավար Պաուլին Հենսոնը մտել է նիստերի դահլիճ բուրկայով՝ այս զգեստի արգելքի մասին օրինագիծը ներկայացնելու համար։

Նա հեռացվել է խորհրդարանից և արժանացել խիստ քննադատության։

«Եթե նրանք չեն ուզում ինձ բուրկայով տեսնել, ապա պետք է արգելեն այն»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Հականերգաղթային «Մեկ ազգ» կուսակցությունը խորհրդարանում զբաղեցնում է չորս տեղ։ Կոնգրեսականը մտադիր է եղել Սենատում ներկայացնել Ավստրալիայում փարանջան կրելն արգելող օրենսդրություն: Խորհրդարանի անդամները խանգարել են նրան դա անել, և մի քանի րոպե անց Պոլին Հենսոնը վերադարձել է Սենատի դահլիճ՝ բուրկա հագած, հաղորդել է AFP-ն։

Հենսոնը հրաժարվել է հանել իր բուրկան, և Սենատի նիստը կասեցվել է: Սա երկրորդ անգամն է, որ սենատորը նման ուշադրություն է գրավում: 2017 թվականին նույնպես Սենատում բուրկա է կրել:

Send