Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ելքով վրաերթ «Բալի» հյուրանոցային համալիր մոտ, բնակիչներն էլ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Blog Image

 Նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

«Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև հարևանությամբ գործող մեծ թվով օբյեկտների աշխատակիցներ իրենց զայրույթի խոսքն են ուղղում պատկան մարմիններին՝ ասելով, որ նշված հատվածում անընդհատ ավտովթարներ, վարերթեր, այդ թվում, ցավոք, ողբերգական դեպքեր են տեղի ունենում։ Եվ իրենք բազմաթիվ անգամներ նամակներ են ուղղել պատկան մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն ու նշված հատվածում տեղադրեն արագաչափ և տարածքը կահավորեն երթևեկության համար անհրաժեշտ պարագաներով, սակայն ոչ մի դրական արդյունք։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

Send