Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրանց-Ոսկեպար ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից, կախվել ձորակը

Blog Image

Հոկտեմբերի 16-ին, ժամը 04:23-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Volkwagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Send