Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Blog Image

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:

«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկանները օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և կեղծ խմիչք պատրաստելու պարագաներ»,- ասված է հաղորդագրությունում:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Send