Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կարմրաշենն այլևս դպրոց չի ունենա, Կառավարությունը որոշել է փակել այն

Blog Image

Կառավարությունը որոշել է փակել Վայոց ձորի Կարմրաշեն համայնքի միջնակարգ դպրոցը։ Որպես հիմնավորում ներկայացվում է այն, որ դպրոցում հաշվառված է ընդամենը երկու աշակերտ։

Ըստ այդմ, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը նպատակահարմար է համարել դպրոցը վերամիավորել մեկ այլ՝ Հերհերի միջնակարգ դպրոցին, և երեխաներն ամեն օր յոթ կմ ճանապարհ կանցնեն, որպեսզի կարողանան կրթություն ստանալ։

Նշենք, որ փակվող դպրոցը նախատեսված է 190 աշակերտի համար, իսկ այնտեղ աշխատող ուսուցիչների թիվը 18 է։

Իսկ ահա Հերհերի դպրոցը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ՝ տարրական դպրոց սահմանային 100 տեղ, սովորում է՝ 27-ը, միջին դպրոց՝ 125 տեղ, սովորում է՝ 22-ը, ավագ դպրոց՝ 75 տեղ, սովորում է՝ 10-ը, նախակրթարանում սովորում է 3 երեխա)։ Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:

Նարե Գնունի

Send