Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով

Blog Image

Եվրամիությունը պատրաստ է 21 միլիարդ եվրոյի ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել, եթե Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնության չհասնի, այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին:

«Հնարավոր է սկզբունքային համաձայնության հասնել, ինչպես Մեծ Բրիտանիան արեց, և հաջորդ ամիսներին սկսել տեխնիկական բանակցություններ առանձին առևտրային բաժինների վերաբերյալ», - ասել է Տայանին «Il Messaggero» թերթին տված հարցազրույցում:

Տայանին նշել է, որ եթե համաձայնության չհասնի, ԵՄ-ն արդեն պատրաստել է «21 միլիարդ եվրոյի եվրոպական մաքսատուրքերի ցանկ, որին կարելի է ավելացնել երկրորդը»:

«Ես վստահ եմ, որ առաջընթաց կարձանագրվի: Մաքսատուրքերը վնասում են բոլորին, սկսած ԱՄՆ-ից: Եթե ֆոնդային շուկաները անկում ապրեն, ամերիկացիների կենսաթոշակներն ու խնայողությունները կհայտնվեն վտանգի տակ:

Կրկնում եմ, մեր ապագայի նպատակը զրոյական մաքսատուրքերն են, բաց շուկան Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Եվրոպայի միջև», - ասել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը:

Send