Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռեժիմի ահաբեկումների շղթան հայաստանյան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել. Աբրահամյան

Blog Image

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանության ապօրինությունների շարքը համակարգային բնույթ ունի և դա չի կանգնի այնքան ժամանակ, քանի երկրում իրական քաղաքական փոփոխություն չի եղել:

Ինչ-որ մարդ կա՞, ով վստահ չէր, որ ռեժիմը Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու էր:

Պարզ չէ՞, թե ինչու նստացրեցին Դավիթ Համբարձումյանին:

Ինչո՞ւ են կալանավայրում գտնվում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:

Ի՞նչ էին տնտղում Վաղարշապատում պատկառելի ձայներ ստացած «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների տներում կամ մարդկանց ձերբակալում:

Շարքը շատ երկար է:

Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է և հայաստանյան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել»:

Send