Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել

Blog Image

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել։

Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը:

Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Այստեղ վաղը նախատեսված է նաև նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Send