Սեպտեմբերի 27-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաշեն գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում գտնվող տան (մոտ 150 քմ) տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և տանիքում պահեստավորած մոտ 1200 հակ անասնակեր: