Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։
Պուտինը տեղեկացրել է Անքորիջում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին։
Իրանի նախագահն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերին, գրել են ԶԼՄ-ները։
Քաղաքական գործիչները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։