Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը
«Մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ»,- գրել է նա: