Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինն ընդունել է Սիրիայի անցումային նախագահին․ ինչ են խոսել

Blog Image

Սիրիայի անցումային նախագահ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (Ահմադ Հուսեյն ալ-Շարաա) ժամանել է Ռուսաստան։

Նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները միշտ առաջնորդվել են սիրիացի ժողովրդի շահերով, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, հայտարարել է Պուտինը։

Պուտինը Սիրիայում նախագահամետ ուժերի հաղթանակը անվանել է մեծ հաջողություն և քայլ դեպի հասարակության համախմբում։ Նա հավելել է, որ Սիրիան դժվար ժամանակներ է ապրում, բայց «վերջին խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն բոլոր քաղաքական ուժերի միջև համագործակցությունը»։

Ալ-Շարաան նշել է, որ Սիրիան կփորձի վերականգնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 

«Մենք հարգում ենք բոլոր անցյալի համաձայնագրերը և այս մեծ պատմությունը և ձգտում ենք վերաիմաստավորել և նոր ձևաչափով ներկայացնել այս հարաբերությունների բնույթը... Այժմ ամենակարևորը, իհարկե, կայունությունն է։ Կայունություն՝ թե՛ երկրում, թե՛ ամբողջ տարածաշրջանում», - ասել է Սիրիայի առաջնորդը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

 

Send