217 մեքենա տարվել է տուգանային հրապարակ․ Հայաստանում նշվում է Վերջին զանգը

Այսօր՝ մայիսի 23-ին, Հանրապետության դպրոցներում նշվում է Վերջին զանգը։
ՆԳՆ Ոստիկանությունը ուժեղացված ծառայության ընթացքում ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ:
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նարե Գնունի