Ուզում եմ՝ անկախություն ունենանք, որ սենց գնա՝ ամեն ինչ կորցնում ենք․ Քյոխ

Ուզում եմ՝ անկախություն ունենանք, որ սենց գնա՝ ամեն ինչ կորցնում ենք․ Քյոխ

Այսօր Քյոխի ՝ լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի ծնունդյան օրն է:

MediaHub.am-ը զրուցեց նրա հետ՝ հասկանալու, թե ինչ ցանկություն ունի հրամանատարը, և ինչպիսի՞ հայրենիք է մաղթում իրեն ու հայ ժողովրդին։

Ստորև ներկայացնում ենք Ջալավյանի հետ մեր զրույցը, որը կապի խնդրի պատճառով ընդհատվեց։

- Պարոն Ջալավյան, Ձեր ծննդյան օրն է, ի՞նչ ցանկություն ունեք այսօր։

- Խաղաղություն ու անկախություն։ Որ անկախ լինեինք, հարց կորոշեինք։

- Իսկ այդ անկախությանը կարո՞ղ ենք հասնել մեր բանակի միջոցով։

- Ժամանակը ցույց կտա։

- Բայց Դուք, որպես հրամանատար, ի՞նչ եք կարծում։

- Շատ դժվար հարց է։ Բայց ուզում եմ, որ մեր անկախությունը կարողանանք պահել, մեր երկրի սահմանները կարողանանք անառիկ պահել։ Որ սենց գնա, լրիվ կորցնում ենք։ 

Այլ հարցեր չկարողացանք հնչեցնել, քանի որ կապն ընդհատվեց։

Նարե Գնունի