Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան այսօր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ–ական գործիչների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին․ այսօր լրանում է նախկին վարչապետի, ազգային-պետական գործչի մահվան 16-րդ տարելիցը։ 

Լրագրողները նաև հարցեր ուղղեցին երրորդ նախագահին։ Հարցին, թե ինչու են այսօրվա իշխանություններն անհաշտ Անդրանիկ Մարգարյանի պետականանվեր, հայրենանվեր գործչի տեսակի հետ, Սարգսյանն արձագանքեց. «Իրենց հարցրեք»։ 

Հարցին, թե 2018-ին չկայի՞ն այնպիսի խնդիրներ, որոնցից օգտվեցին այսօրվա իշխանությունները եւ եկան իշխանության, վերջինս պատասխանեց․ «Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան»։ 

Մանրամասները՝ տեսանյութում: