Կանադայի ԱԳՆ-ը դատապարտել է իր աշխատակցի ներկայությունը ՌԴ դեսպանատան ընդունելությանը

Կանադայի ԱԳՆ աշխատակիցները չպետք է ընդունեն հրավեր ՌԴ դեսպանությունից: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, փոխանցում է TASS-ը:
«Դա անընդունելի է: Կանադայի ոչ մի ներկայացուցիչ չպետք է մասնակցի միջոցառման, որն անցկացվում է ռուսական դեսպանատանը: Կանադայի ոչ մի ներկայացուցիչ այլևս չի այցելի նման միջոցառումների»,-գրել է նա Թվիթերում:
Ավելի վաղ Օտտավայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ Ռուսաստանի օրվա առթիվ ընդունելությանը մասնակցել է ավելի քան 100 մարդ:
Հունիսի 8-ին Կանադան նոր պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ նավթագազային և քիմիական արդյունաբերության նկատմամբ: Իշխանությունները հայտարարել էին, որ այդ միջոցառումներն ուղղված են Դոնբասի պաշտպանության նպատակով հատուկ օպերացիայի անցկացման ՌԴ հնարավորությունների նվազեցմանը: