Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի նախագիծ չի ստացել․ իսրայելցի պաշտոնյա

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի նախագիծ չի ստացել․ իսրայելցի պաշտոնյա

Իսրայելը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու և պատանդներին վերադարձնելու վերաբերյալ գործարքի նախագիծ չի ստացել, երկուշաբթի օրը հայտնել է իսրայելցի պաշտոնյան, գրել է Reuters-ը։

Ավելի վաղ բանակցությունների մասին տեղեկացված պաշտոնյան ասել էր, որ Կատարն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին է փոխանցել հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի «վերջնական» նախագիծը, որը նախատեսված է Գազայում պատերազմն ավարտելու համար: