«Рафик ни в чем не виноват». ՔՊ-ն «ալիբի» է ստեղծում Փաշինյանի համար

«Рафик ни в чем не виноват». ՔՊ-ն «ալիբի» է ստեղծում Փաշինյանի համար

Պատերազմի պարտության պատճառը վատ ղեկավարումն ու անփութությունն է եղել. ով ուզում է լինի` եթե մեղավոր է, պետք է պատասխան տա: Ենթադրություններ չպետք է անել, ցուցմունքների հիման վրա կպարզվի յուրաքանչյուրի մեղավորությունը: Այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

ՔՊ-ական միլիոնատեր գեներալը սկսել է պաշտպանել Փաշինյանին և թիմին՝ պատերազմի սլաքներն ուղղելով բոլորի կողմ, սակայն ոչ ՔՊ-ի վերնախավի: Եթե գեներալ Մելքոնյանը կարծում է, որ պարտության պատճառը վատ ղեկավարումն է, ապա պետք է առաջին հերթին շեշտի Փաշինյանի անունը, սակայն ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դարձած, «նախկինների» օրոք հարստացած Մելքոնյանը «չի նկատելու» Փաշինյանին:
ՔՊ-ն փորձում է պարտության ողջ մեղքը բարդել ՀՀ ու Արցախի ռազմական էլիտայի վրա, բանակից կերտել թիվ մեկ մեղավոր՝ դրանով Փաշինյանի և ՔՊ-ի վերնախավի համար ստեղծելով «ալիբի»: Սակայն ցանկացած գիտակից հայ մարդ հասկանում է, թե ով է 44-օրյա պատերազմի թիվ մեկ մեղավորը, քաղաքական պատասխանատուն, Արցախը մաս-մաս Բաքվին հանձնողը:

Ադրբեջանը հասել է իր նպատակին՝ հայաթափում է Արցախը, Շուշիում ադրբեջանական դրոշ է ծածանում և Ալիևի համար միևնույն է՝ ՔՊ-ն է դրա համար պատասխան տալու, Փաշինյանը, թե մեկ այլ ուժ: Թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործեց 2018թ.-ի «թավշյա թատրոնը» հօգուտ իրեն: Այսօր էլ ՔՊ-ականների անատամ քաղաքականությունից օգտվելով Ալիևը պահանջում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, Արցախի ապառազմականացում, իսկ ապագայում հավանաբար Երևանի կենտրոնն է պահանջելու:

Քանի դեռ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է, Արցախն ու Սյունիքը, հայոց պետականության ապագան վտանգված են: ՔՊ-ն փորձելու է 44-օրյա պատերազմի արդյունքների համար մեղադրել բանակին և ձերբակալությունների շոուներով ՀՀ հպարտ քաղաքացիներին համոզել, որ «Рафик ни в чем не виноват»:

Վահրամ Բագրատյան