Louis Vuitton-ին մեղադրել են սուպերմարկետից էժան կոշիկների դիզայնը պատճենելու մեջ

Louis Vuitton-ին մեղադրել են սուպերմարկետից էժան կոշիկների դիզայնը պատճենելու մեջ
Louis Vuitton-ին մեղադրել են սուպերմարկետից էժան կոշիկների դիզայնը պատճենելու մեջ

Համացանցից օգտվողները նմանություններ են հայտնաբերել ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տան սպորտային կոշիկների և գերմանական Lidl զեղչային սուպերմարկետների ցանցի կոշիկների միջև։ Facebook-ում հրապարակված գրառումը ուշադրություն է հրավիրել Daily Star-ի վրա։

Խոսքը լաքապատ կաշվից սպորտային կոշիկների մասին է՝ պատրաստված սև, կարմիր, դեղին և կապույտ գույներով։ Կոշիկի առջևի հատվածը զարդարված է Louis Vuitton-ի տարբերանշանով։ Ապրանքանիշի կայքում ապրանքի արժեքը կազմում է 960 ֆունտ (130 հազար ռուբլի):

Գնորդները նկատել են, որ խնդրո առարկա կոշիկները նման են 14,9 ֆունտ ստեռլինգ արժողությամբ նույն գույնի սպորտային կոշիկներին և մեղադրել են Louis Vuitton-ին Lidl-ի էժանագին կոշիկները կրկնօրինակելու մեջ։ «Իսկապե՞ս LV-ն կրկնօրինակում է Lidl սպորտային կոշիկները, թե՞ ոնց», «Իհարկե: Ընդամենը 900 ֆունտ ստերլինգ ավելի թանկ»,- նկատել են համացանցի օգտատերերը: