Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացվել է 35 զանգ

Blog Image

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը գրում է․

«Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 35 զանգ։

Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։ Քաղաքացիները հարցրել են, թե ինչպե՞ս իմանալ իրենց ընտրատեղամասը, անձը հաստատող ի՞նչ փաստաթղթով է հնարավոր քվեարկել և այլն։

Եղել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ դառնալու առաջարկներ։

Առերևույթ ապօրինության մասին հաղորդում թեժ գծին չի ստացվել։

Հաջորդ ամփոփումը կներկայացնենք ժամը 16:00-ին»

 

Send