Ան-2 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել անտառում (լուսանկարներ)

 Ան-2 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել անտառում (լուսանկարներ)

Յակուտիայում Ան-2 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել անտառում։

Այն օդ է բարձրացել Ուստ-Մայսկի շրջանի Սոլնեչնի գյուղից և շարժվել դեպի Կապիտոնովկա գյուղ (Յակուտսկից 35 կմ հյուսիս)։ Ինքնաթիռում եղել է 11 մարդ՝ անձնակազմի երեք անդամ և ութ ուղևոր։

Ենթադրաբար թռիչքից հետո Ան-2-ի միակ շարժիչը խափանվել էր։ Օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոլնեչնիից հինգ կիլոմետր հեռու անտառում։ Ոչ ոք չի տուժել։

Օդանավում եղել է «Մոնակո Ջեմ» քավեր խումբը։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ և ութ ուղևորներ, այդ թվում՝ արվեստագետներ։

Խմբի անդամներից մեկի կինը «РЕН ТВ»-ին ասել է, որ ամուսինը չի տուժել։

«Նրանք ներկայացում ունեին, աշխատեցին և այսօր պետք է վերադառնային Մոսկվա, իսկ հետո հարկադիր վայրէջք են կատարել»,- ասել է կինը։

Լուսանկարներն այստեղ