Նիկոլական լկտի սուտը. թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են. Անդրանիկ Թեւանյան

Նիկոլական լկտի սուտը. թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են. Անդրանիկ Թեւանյան

Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն առանց նախապայմանների է, այդուհանդերձ այդ նախապայմանները կան: Դրանց մի մասն արդեն բավարարված է, մյուս մասը բավարարման փուլում է: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Նիկոլական լկտի սուտը. թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ են

Թեև Նիկոլ Փաշինյանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն առանց նախապայմանների է, այդուհանդերձ այդ նախապայմանները կան: Դրանց մի մասն արդեն բավարարված է, մյուս մասը բավարարման փուլում է:
Հիշեցնեմ, որ Թուրքիան սահմանը 1993թ. փակել էր Քարվաճառի/Քելբաջարի շրջանը հայկական վերահսկողության տակ անցնելուն պես: 
1994-ի հրադադարին հաջորդած տարիներին Թուրքիան սահմանները բացելը պայմանավորում էր գոնե երկու գյուղ կամ երկու շրջան Ադրբեջանին հանձնելով: Դա թուրքական նախապայմաններից մեկն էր: 

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանին հանձնվեց 9 շրջան, ինչպես նաև Արցախի այլ շրջանների մի շարք բնակավայրեր:

Այս փուլում թուրքական նախապայմանները ՀՀ-ին հետևյալն են՝

1.բավարարել Ալիևի պահանջներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով,

2.պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,

3.ճանաչել հայ-թուրքական սահմանն ըստ Կարսի պայմանագրի,

4.տրամադրել Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական զույգին (միայն այս կետի մասով է նիկոլական իշխանությունը հրապարակավ անհամաձայնություն հայտնում, մյուսների մասով իրենք «OK» են):

Այս բոլոր կետերն ամրագրված են Էրդողան-Ալիև Շուշիում կնքած հակահայկական հռչակագրում, որը գործող իշխանությունները չդատապարտեցին ու խորհրդարանում տորպեդահարեցին այդ հռչակագրին տրվող գնահատականի նախագիծը:

Թուրքիան բազմիցս է նշել, որ հայ-թուրքական շփումների արդյունքները կախված են Ադրբեջանի պահանջների բավարարումից (ի դեպ, սա էլ է թուրքական նախապայման, որին պաշտոնական Երևանն ակնհայտորեն ընդառաջ է գնացել): Նիկոլն այդ պահանջները առնվազն քարոզչության մակարդակով բավարարել է՝ պարբերաբար «հիմնավորելով», որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին հերթին սփյուռքի գործն է (այս երկու հարցում էլ ՀՀ վարչապետ կոչեցյալը հանդես է գալիս ՀՀ անկախության հռչակագրի դեմ): 

Հիմա ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ականները և նրանց կից խոսափողները փորձում են համոզել, որ նախապայմաններ չկան, ինչը լկտի սուտ է: Ուզում են ցույց տալ, թե, իբր, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցն այդ ամենի վառ ապացույցն է:

Մինչդեռ իրականությունն այն է, որ հայ-թուրքական գործընթացը թուրքական կողմը պայմանավորում է հայ-ադրբեջանականով: Պատահական չէ, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցին անմիջապես հաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկված հարցերը չեն հանրայնացվել: 

Պարզ է, որ պաշտոնական Անկարան Երևանից պահանջում է ադրբեջանական օրակարգի բավարարում ու դա անում է հրապարակավ: «Մերոնք» փորձում են թաքցնել այդ ամենը՝ դեմ տալով այն ձևական հայտարարությունը, թե, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են ու, իբր, շաղկապված չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ: 

Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպես, ինչպես ստում ու կեղծում էին, երբ հանրությանը դեմ էին տալիս հերոս Աբաջյանի ֆեյք պապիկին»,- գրել է նա: